Առողջապահության նախարարի տեղակալներ Արմեն Նազարյանն ու Արտակ Ջումայանն աշխատանքային այցով եղել են Արագածոտնի մարզում` ծանոթանալու մարզային բժշկական կազմակերպությունների ընթացիկ աշխատանքներին և խնդիրներին:
ԱՆ-ից հայտնում են, որ փոխնախարարները նախ այցելել են Ապարանի բժշկական կենտրոն, շրջել հիվանդանոցի տարածքում, ապա Ապարանի ԲԿ-ի ծննդատուն, այնուհետև պոլիկլինիկա և շտապօգնության ծառայություն: Ոլորտի պատասխանատուները քննարկել են բժշկական կենտրոնների բարեփոխումներին առնչվող հարցեր:
Արմեն Նազարյանն ու Արտակ Ջումայանն եղել են նաև Արագածոտնի մարզի Քուչակ, Շենավան և Արագած բնակավայրերում տեղակայված ամբուլատոր կազմակերպություններում, ծանոթացել առկա պայմաններին, կազմակերպչական և այլ հարցերին:
Բժշկական անձնակազմների հետ հանդիպումների ընթացքում ընդգծվել է առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների առաջնահերթությունը, նախանշվել անելիքները: