Ղազախստանում իրավիճակը կայունանում է. ուժայինները շարունակում են վերահսկողությունը

AKTAU, KAZAKHSTAN – JANUARY 6, 2022: People take part in a protest. Protests were sparked by rising fuel prices in the towns of Zhanaozen and Aktau in western Kazakhstan on 2 January and spread rapidly across the country. Following a meeting between a government commission and protesters, the price for liquefied petroleum gas went down from $0.27 to $0.11. On 5 January, President Tokayev dismissed the cabinet and declared a 2 week state of emergency in the Mangistau and Almaty regions, as well as in the cities of Almaty and Nur-Sultan. Isa Tazhenbayev/TASS Êàçàõñòàí. Àêòàó. Ïðîòåñòóþùèå íà ïëîùàäè. Àêöèè ïðîòåñòà â Êàçàõñòàíå íà÷àëèñü 2 ÿíâàðÿ â ãîðîäàõ Æàíàîçåí è Àêòàó, ãäå æèòåëè ìèòèíãîâàëè ïðîòèâ âûñîêèõ öåí íà òîïëèâî. Çàòåì àêöèè ïðîòåñòà îõâàòèëè è äðóãèå ãîðîäà ñòðàíû. 5 ÿíâàðÿ ïðåçèäåíò Êàçàõñòàíà Òîêàåâ îòïðàâèë â îòñòàâêó ïðàâèòåëüñòâî è ââåë íà 2 íåäåëè ðåæèì ÷ðåçâû÷àéíîãî ïîëîæåíèÿ â Ìàíãèñòàóñêîé è Àëìàòèíñêîé îáëàñòÿõ, à òàêæå â Àëìà-Àòå è Íóð-Ñóëòàíå. Èñà Òàæåíáàåâ/ÒÀÑÑ

Հինգշաբթի օրը ուժայիններին հաջողվել է ցուցարարներից ազատել Ալմաթիի Հանրապետության հրապարակը, որը դարձել էր Ղազախստանում ծավալված բողոքի ցույցերի էպիկենտրոնը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Ականատեսների վկայությամբ` կան զոհեր և վիրավորներ, սակայն այդ մասին պաշտոնական տվյալներ դեռևս չեն տրամադրվել:

Հաղորդվում է, որ ցերեկը իշխանությունները բավարարել են ցուցարարների հիմնական պահանջը` կես տարով սառեցրել են ավտոմեքենաների գազի գնաճի պրոցեսը:

Նշվում է նաև, որ անկարգություններին զոհ գնացած անձանց թիվը հասնում է մի քանի տասնյակի: Երկրի ԱԳՆ-ի տեղեկությունների համաձայն` այս պահի դրությամբ` զոհվել է 18 ուժային, գրեթե 750-ը` ստացել տարբեր վնասվածքներ:ՏԱՍՍ-ի տեղեկությունների համաձայն` իրավիճակը կայուն է կամ կայունանում է Ղազախստանի մյուս քաղաքներում ու շրջաններում ևս` Նուր-Սուլթանում, Ակտաուում, Շիմկենտում և այլուր:

Նշվում է, որ արդեն երկիր են ժամանել ռուս և բելառուս խաղապահները, իսկ Տաջիկստանից մոբիլիզացնող զորքեր են միացել:

Հիշեցնենք՝ իրավիճակը Ղազախստանում սրվեց հունվարի 2-ին, երբ Ժանաոզենում (քաղաք երկրի արևմուտքում գտնվող Մանգիստաու շրջանում) սկսվեցին բողոքի ցույցեր՝ ընդդեմ հեղուկ գազի գների կտրուկ բարձրացման։ Դրանք այնուհետև վերաճեցին զանգվածային բողոքի ցույցերի ամբողջ երկրում՝ տնտեսական և քաղաքական պահանջներով: Հունվարի 4-ին և 5-ին Ալմաթիում բախումներ են գրանցվել ցուցարարների և անվտանգության աշխատակիցների միջև։ Կան զոհեր և վիրավորներ։

Հունվարի 5-ի առավոտյան Ղազախստանի նախագահը ցրել է կառավարությունը։ Տոկաևը դիմել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել երկրում ահաբեկչական սպառնալիքի հաղթահարմանը։

Աղբյուր՝ Factor.am