Վիտալի Բալասանյանը չի հոսպիտալացվել. որդու փոխանցմամբ, հայրը հերթական բուժզննման է գնացել

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը իրեն լավ է զգում, նրա մոտ սրտի նոպա չի եղել: Այդ մասին «Մեդիալաբին» է փոխանցել Վիտալի Բալասանյանի որդին՝ Արթուր Բալասանյանը՝ հերքելով Վիտալի Բալասանյանի հոսպիտալացման մասին տարածվող տեղեկությունները:

«Ոչ մի լուրջ բան չկա, Վիտալի Բալասանյանը ընդամենը հերթական բուժզննման է գնացել», -նշել է կրտսեր Բալասանյանը: