Հայտնաբերվել է բանկերից մեկի վարչության պետի տեղակալի դին․ նախնական վարկածով նա ինքնասպան է եղել․ Factor.am

Այսօր ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նժդեհի փողոցում՝ Շենգավիթի թաղապետարանի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի փողոցային հատվածում՝ «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղի դիմաց, տղամարդու դի կա:

Ինչպես Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը՝ նախնական վարկածով տղամարդն իրեն ցած է նետել շենքի 8-րդ հարկից։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը «Հայէկոնոմբանկ»-ի աշխատակից էր՝ պլաստիկ քարտերով գործառույթների վարչության պետի տեղակալ։