Բաքուն հայտնում է, որ հայ հովվին փոխանցել է խաղաղապահներին

Տեղ համայնքից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ադրբեջանցիներն առևանգել են հովվին, պաշտոնական Բաքուն այլ բան է ասում։

Ադրբեջանը ռուս խաղաղապահներին է փոխանցել Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովվին` Սուրիկ Մաթևոսյանին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ ըստ ադրբեջանական ՊՆ–ի` Մաթևոսյանն այսօր ցերեկը մոլորվել է և անցել Ադրբեջանի սահմանը:Իսկ համայնքի աշխատակազմի քարտուղար Արտակ Բաղդագյուլյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ժամը 16։00-16։30-ի սահմաններում ադրբեջանցիներն առևանգել են հովվին, քշել–տարել են նաև նրա հոտը։

ՄԻՊ–ը հայտնել է, թե ինչպես են 4 զինված ադրբեջանցիներ առևանգել հովվին ու նրա 450 ոչխարները