Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում վերելակի վայր ընկնելու հետևանքով երկու տղամարդ է մահացել, պարզվել է, որ նրանք Հայաստանի քաղաքացիներ են։Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը, գրում է Ազատությունը։
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Երկու տուժածներն էլ բանվորներ են, նրանք հյուրանոցի անձնակազմի համար նախատեսված վերելակն էին վերանորոգում։
Արտակարգ պատահարի նախնական պատճառը անվտանգության կանոնների խախտումն է։