Կիբեր անվտանգություն. մասնագետը կոչ է անում զգույշ լինել

Թվային տեխնոլոգիաների, կիբեր֊անվտանգության հարցերի խորհրդատու Արթուր Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 «Սիրելի ընկերներ, idram դրամապանակի հետ կապված բազմաթիվ խաբեության դեպքեր են տարածված։

Մարդկանցից խաբեությամբ տվյալներ են կորզում, մտնում են դրամապանակներ, դատարկում կից քարտը, օգտատիրոջ անունից վարկ ձևակերպում և այդ գումարը դուրս բերում համակարգից։

Ինձ մի քանի անգամ դիմել են, ուղղորդել եմ ոստիկանություն և idram, բայց պիտի հասկանանք, որ եթե ընկնում ենք այս խաբեության կեռիկին, հենց ինքներս ենք մեղավոր։ Եղեք զգոն!»: