Ավստրիայի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը հաջորդ շաբաթ այցելելու է Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք Ավստրիայի ԱԳՆ թվիթերյան գրառումից։

«Այսօր մենք նշում ենք Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի՝ հաջորդ շաբաթ Երևան կատարելիք այցը լավ հնարավորություն կլինի՝ ակտիվացնելու մեր հիանալի երկկողմ հարաբերությունները և ուսումնասիրելու հետագա համագործակցության հնարավորությունները»,- ասվում է գրառման մեջ։

Աղբյուր՝ Factor.am