Վրաստանի վարչապետը շնորհավորել է հայերին՝ Զատկի կապակցությամբ

Aliq.ge Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ Զատկի տոնի կապակցությամբ:

Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջում տեղադրված է վարչապետի շնորհավորանքը, որում մասնավորապես ասված է.

«Այսօր կաթոլիկ, հայկական և ավետարանական-լյութերական եկեղեցիները նշում են Զատիկը: Ուզում եմ շնորհավորել մեր երկրի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այսօր նշում են Զատիկը՝ վրաց կաթոլիկներին, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին և մեր հայ հայրենակիցներին, Վրաց ավետարանական- լյութերական եկեղեցուն և նրա հավատացյալներին:

Մաղթում եմ ձեզ առողջություն և փրկություն: Վստահ եմ՝  միասնական ջանքերով  կհաղթահարենք այս համընդհանուր փորձությունը»: