«Լուսանկարը հասարակ ֆոտոշոփի արդյունք է»․ FIP – Փաստերի ստուգման հարթակ

«Լուսանկարը հասարակ ֆոտոշոփի արդյունք է»․ FIP - Փաստերի ստուգման հարթակ
«Լուսանկարը հասարակ ֆոտոշոփի արդյունք է»․ FIP – Փաստերի ստուգման հարթակ

FIP – Փաստերի ստուգման հարթակն անդրադարձել է շրջանառության մեջ մտած մի լուսանկարի։ Գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Համացանցի հայկական տիրույթում ակտիվորեն շրջանառվում է մի լուսանկար, որում իբր Նիկոլ Փաշինյանն ու Ջորջ Սորոսն են, իսկ պատին կախված է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկարը։

Նկարի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ լուսանկարը հասարակ ֆոտոշոփի արդյունք է։ Իրականում լուսանկարում Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևն ու Ջորջ Սորոսն են։ Լուսանկարն արվել է այս տարվա հունվարի 24-ին՝ Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում և հրապարակվել հենց Մակեդոնիայի վարչապետի թվիթերյան էջում»։