Գեղարքունիքի սահմանին ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Լուսանկարը՝ Eurasianet.org

Հունիսի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։

Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ստիպելով դադարեցնել աշխատանքներն, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։

Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան։

Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն։