Ինչ փաթեթ է գործելու առողջության համապարփակ ապահովագրության համակարգում․ Նախարարը մանրամասներ է ներկայացրել

Ինչ փաթեթ է գործելու առողջության համապարփակ ապահովագրության համակարգում․ Նախարարը մանրամասներ է ներկայացրել
Ինչ փաթեթ է գործելու առողջության համապարփակ ապահովագրության համակարգում․ Նախարարը մանրամասներ է ներկայացրել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Առողջության համապարփակ ապահովագրության մեր առաջարկած համակարգում գործելու է հիմնական ծառայությունների փաթեթ, որի մեջ ներառված ծառայությունները մինչև 18 տարեկան երեխաների համար ներկայացնում եմ ստորև (մեծահասակների ՀԾՓ-ն կներկայացնեմ առանձին գրառումով).

1. Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում.

Տեղամասային բժշկի խորհրդատվությունը, իսկ անհրաժեշտության դեպքում վերջինիս ուղեգրմամբ նեղ մասնագետների խորհրդատվությունը և բժշկական ցուցումներիհիման վրա ուղեգրում լաբորատոր-գործիքային ՝ այդ թվում հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար,

Հղիության հսկողության ընթացքում մասնագիտացված խորհրդատվությունը և պարտադիր լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները,

Շտապ բժշկական օգնության ծառայություներ, այդ թվում սանավիացիա,

Ստոմատոլոգիական բժշկական օգնությունը,

Մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների վերականգնողական ծառայություններ,

Հիմնական դեղերի ցանկում ընդգրկված և տեղամասային բժշկի կողմից նշանակված դեղերի տրամադրում հիվանդությունների դեպքում,

2. Պետական հոգածության առողջապահական ծառայություններ, այդ թվում.

Իմունիզացիա,

Կանխարգելիչ բժշկական օգնություն, պարտադիր բժշկական զննումներ և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ,

Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,

Տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ,

ՄԻԱՎ/ՁԻԱՀ բժշկական օգնության ծառայություններ,

Հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,

Հեմոդիալիզի ծառայություններ:

3. Հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման ծառայություններ, այդ թվում.

 Նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայություններ,

Քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքում վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության ծառայություններ,

Սիրտ-անոթային հիվանդությունների բուժում՝ այդ թվում սրտային վիրաբուժություն, առիթմոլոգիա, էնդովասկուլյար վիրաբուժություն,

Չարորակ նորագոյացությունների վիրահատության և ճառագայթային բուժման ծառայություններ, ինչպես նաև քիմիոթերապևտիկ բուժօգնություն,

Մանկաբարձություն և նեոնատալ խնամքի ծառայություններ,

Մանկական և նորածնային վիրաբուժության, ընդհանուր, անոթային, դիմածնոտային, էնդոկրին, կրծքային վիրաբուժության, ակնաբուժական, օրթոպեդիկ և վնասվածքաբանական, նյարդավիրաբուժական, միկրովիրաբուժական, գինեկոլոգիական, քիթ, կոկորդ, ականջաբանական և դիմածնոտային, ուրոլոգիական, պրոկտոլոգիական վիրահատություններ»: