Արտակարգ դեպք Երևանում.Երևանյան լճից կնոջ դի են դուրս բերել.Shamshyan

 Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը  09:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում կնոջ դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է  ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի խումբը՝ ջոկատի հրամանատարի  տեղակալ Նորայր Հակոբյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն  ժամանել է նաև  ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ: ԱԻՆ ՓԾ ջրասուզակային ջոկատի  ջրասուզակ Հարություն Հարությունյանը իր գործընկերների հետ հատուկ ճոպանների միջոցով դին դուրս բերեցին լճից, որը կիսաքայքայված վիճակում է:

 Ոստիկանության Շենգավիթի բաժնի  անչափահասների գործերով բաժանմունքի պետ Սոս Հովսեփյանի գլխավորությամբ ոստիկանները  պարզում են մահացածի ինքնությունը:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է նաև  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Մելիք Սոֆոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Վահե Մովսիսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Տեղի ունեցածը սպանություն է,  դժբախտ պատահար, թե ինքնասպանություն՝ պարզ կլինի նախաքննության ընթացքում:

 Քննիչի որոշմամբ նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունն  ու քննչական բաժինը նույնպես  պարզում են մահացածի ինքնությունը:

Օպերատիվորեն  ժամանել է նաև  ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Այս մասին հայտնում է՝ Shamshyan.com-ը