Դավիթ Առաքելյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար

Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 1-ին հրամանագիր է  ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ և 145-րդ հոդվածների 1-ին մասերը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը. Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար»։

Ավելի վաղ Դավիթ Առաքելյանն ազատվել էր Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից։