12-րդ դարի խաչքարեր են գտնվել Ստեփանակերտի շրջակայքում

Նորահայտ խաչքարեր  Ստեփանակերտի շրջակայքում։ Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում տեղակացնում է Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։

«Օրերս մեզ է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Հարությունյանը և ասել, որ Ստեփանակերտի շրջակա անտառներում մեծ խաչքարեր է տեսել։ Որոշեցինք Դավիթի հետ այցելել, պարզվեց, որ 12-րդ դարի այս խաչքարերը գրանցված չեն։ Շնորհակալություն ենք հայտնում Դավիթին, ով ոչ միայն ուղեկցեց, այլև օգնեց մեր աշխատանքներին»,- հայտնում է Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։