Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 4-ին, ժամը 15:27-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 134/4 հասցեում ավտոմեքենա է այրվում. կա տուժած։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել են:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտովերանորոգման կետում (մոտ 40 քմ)»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։10-ին, մարվել՝ 16:33-ին: