Արցախում վերականգնվել է ավելի քան 1400 ենթակառուցվածքային օբյեկտ և բնակելի շինություն

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների մասնագետները մասնակցում են Արցախում ռազմական գործողությունների հետևանքով վնասված ենթակառուցվածքների և բնակարանների վերականգնման գործընթացի վերահսկողությանը: Այդ մասին տեղեկացնում են ՌԴ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Ըստ աղբյուրի, Ռուսաստանից փոխանցված մարդասիրական օգնության շնորհիվ վերականգնվել է մոտ 1400 օբյեկտ: Դրանք բազմաբնակարան և մասնավոր բնակելի շենքեր, վարչական շենքեր, ենթակառուցվածքներ և սոցիալական նշանակության օբյեկտներ են:

Նշվում է, որ վերականգնման աշխատանքներ են կազմակերպվել ևս 644 վայրերում: Փետրվարի 4-ին, օբյեկտների վերականգնելու համար, փրկարարները Մարտունի քաղաք են տեղափոխել ավելի քան 10 տոննա մետաղական պրոֆիլներ և ցինկապատ պողպատե թիթեղներ: Ընդհանուր առմամբ, գերատեսչության մասնագետներն Արցախի շրջաններ են տեղափոխել ավելի քան 130 տոննա բեռ: