Վարդենիսի ուղղությամբ գիշերը ադրբեջանական զինված ուժերը որևէ առաջխաղացում չեն ունեցել. Արամ Մելքոնյան. «ՀԺ»

«Վարդենիսի ուղղությամբ գիշերը ադրբեջանական զինված ուժերը որևէ առաջխաղացում չեն ունեցել»: Այսօր ՀԺ-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի ուղղությամբ, ադրբեջանական զինված ուժերը երեկ ևս մի քանի հարյուր մետր առաջ են եկել և կուտակել ծանր զինտեխնիկա: 

Մելքոնյանի խոսքով՝ երեկվանից ոչ մի փոփոխություն չի եղել Վարդենիսում.

«Իրենք ինչպես նստած էին նույն տեղում, այդպես էլ մնացել են: Ես ժամը 8-ից կապի մեջ եմ բոլորի հետ»,- հավելեց քաղաքապետը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում