Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ այսօր՝ որոշեց կալանավորել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին: Ըստ այդմ՝ դատարանը բավարարեց Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Հիշեցնեն՝ Բարձրագույն դատական խորհուրդը թույլ է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ինչպես նաև ազատությունից զրկելու համաձայնություն է տվել: Բախշիյանի լիազորությունները կասեցված են:

Նկատենք, որ ընդդիմությունը հայտարարում էր, որ Բախշիյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: