Փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացու դի

Փետրվարի 8-ին, ժամը 12:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, Հրազդան գետի մեջ դի է հայտնաբերվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները գետից դուրս են բերել տղամարդու դի։

Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից։