«Մեծ առեւտո՞ւր», թե՞ պատերազմի նախերգանք․ Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«”Մեծ առեւտո՞ւր”, թե՞ պատերազմի նախերգանք։

Եթե խոսքը չլիներ գեոպոլիտիկայի մասին, կարող էր նմանվել կոմեդիայի։Սկզբում արեւմտյան երկրները Կիեւից էվակուացրեցին իրենց դեսպաններին` նրանց տեղափոխելով Լվով։ Ու այս ամբողջ ընթացքում Մոսկվան հավաստիացնում էր, որ Ուկրաինա ներխուժելու նպատակ չունի։Հիմա տեղերը փոխվել են։Կիեւում ասում են` Դոնբասն ուժով վերադարձնելու ցանկություն չունեն, բայց տեղի ռուսամետ իշխանությունները մարդկանց էվակուացնում են Ռոստով։

Ու այս ամենի վերջաբանը կարող է դառնալ Զյուգանովի անոնսավորված Պուտինի “կարեւոր որոշումը` Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին։Նման որոշումն, ի դեպ, կարող է լինել “մեծ առեւտրի” մաս կամ դառնալ լայնամասշտաբ պատերազմի նախերգանք»։