Պուտինը ստորագրել է հրամանագիր պահեստազորայիների զորակոչի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր պահեստազորայիների 2022 թվականի զորակոչի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պահեստազորի  ՌԴ քաղաքացիներին 2022 թվականին զորակոչել ռազմական պատրաստություն անցնելու Ռուսաստանի զինված ուժերում, պետական անվտանգության և անվտանգության դաշնային ծառայության մարմիններում»,- ասվում է փաստաթղթում։