Հինգ տարվա ընդմիջումից հետո կրկին ներկայացվել է «Երազ» բալետ-ներկայացումը

Մասնագիտությամբ բժիշկ Էդուարդ Համբարձումյանի և պարուհի Ժակլին Սարխոշյանի «Երազ» բալետ-ներկայացման պրեմիերան կայացել է 2012 թվականին: Այն հանրությանը վերջին անգամ ներկայացվել էր 2017 թ․-ին։

Եվ ահա հինգ տարի անց՝ 2022 թվականի փետրվարի 19-ին, ներկայացումը կրկին բեմում է։ Նոր բեմադրությանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Մեկ գործողությամբ բալետ-ֆանտազիան պատմում է նկարչուհի հերոսուհու մասին,
ով, իր իդեալին փնտրելով, չի գնահատում այն, ինչ ունի կողքին։
Լիբրետոն և պարերի բեմադրությունը՝ Ժակլին Սարխոշյանի: Գլխավոր դերակատարներ՝ Նարե Մարկոսյան, Րաֆֆի Գալստյան, Գարեգին Բաբելյան:

Զգեստների ձևավորումն ու ավազե անիմացիան ՝ Աննա Ամասիի: Գործիքավորումը՝ Վահան Նահապետյանի: Զգեստների պատրաստող՝ «Մարինա Ֆեյշն» ՍՊԸ: