ԱԻՆ-ում 18 ահազանգ են ստացել հրդեհների բռնկման վերաբերյալ

Ապրիլի 4-ից 5-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 8500 քմ,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1000 քմ, Մասիս քաղաքում՝ 3000 քմ, Նոր Խարբերդ գյուղում՝ 4000 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 4000 քմ, Խորոնք գյուղում՝ 800 քմ,

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում՝ 300 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1000 քմ, Հրազդան քաղաքում՝ 2000 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 2000 քմ,

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում՝ 3000 քմ,  Լեհվազ գյուղում՝ 500 քմ, Վահրավար գյուղում՝ մոտ 1500 քմ,

Տավուշի մարզի Դիիջան քաղաքում՝ 700 քմ, Բերդ քաղաքում՝ 2000 քմ, Աչաջուր գյուղում՝ 600 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 3.5 հա։