24 ժամով կասեցվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործող գազալցակայաններից մեկի գործունեությունը․ Տեսանյութ

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այսօր 24 ժամով կասեցրել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքում գործող գազալցակայաններից մեկի գործունեությունը, որտեղ տեսչական մարմնի աշխատակիցների կատարած կրկնայցի ընթացքում արձանագրվել էին թերություններ՝ կապված ջերմաչափման գրանցամատյանի ու փակ աղբամանի հետ, բացակայել էին ախտահանիչ նյութերը: 

Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/1178467349174236/?v=1178467349174236&notif_id=1596106849936082&notif_t=watch_follower_video