Վեց պատճառ կորոնավիրուսի հարցում լավատես լինելու համար. «Վաշինգթոն փոսթ»

Ըստ Հարվարդ Թ. Հ. Չան հանրային առողջապահության դպրոցի հետազոտող Ջոզեֆ Ալենի՝ չնայած COVID-19 տարածման, հոսպիտալացուման և մահվան դեպքերի թվերն աճում են, բայց հորիզոնում կան նաև որոշ դրական նորություններ։ Այս մասին Ալենը գրել է «Վաշինգթոն փոսթ»-ում լույս տեսած տեսակետ-հոդվածում։ 

Դրական զարգացումների թվում Ալենը նշում է․ 

  • Թերապևտիկ բուժումները, ինչպիսիք են հակամարմինների կլոնավորումը, արդյունավետ են ինչպես COVID-19- ը բուժելու, այնպեսև կանխելու համար:
  • COVID-19-ը թքի միջոցով հայնաբերելու արագ և էժան թեստեր են մշակվում, որոնք կարող են լիովին փոխել իրավիճակը։ 
  • Աշխարհով մեկ տարածվում է դիմակ կրելը։
  • Համաձայնություն է ձեռք բերվել վիրուսի տարածման եղանակի մասին։ Այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու այլ կազմակերպություններ այժմ առաջարկում են օգտագործել առողջ հեռավորության պահմանման ռազմավարություններ, ինչպիսիք են ավելի լավ օդափոխությունը, ավելի լավ օդի ֆիլտրացումը և օդը մաքրող սարքերի օգտագործումը:
  • Որոշ ուսումնասիրություններ ենթադրում են, որ անցյալում սովորական կորոնավիրուսների ազդեցությանը ենթարկվելը կարող է օգնել որոշ մարդկանց պաշտպանել COVID-19 վարակից:
  • Պատվաստանյութերի փորձարկումները, կարծես թե, հաջողությամբ են ընթանում և արտադրող ընկերությունները հայտարարել են, որ հնարավոր է առաջին պատվաստանյութերը օգտագործման հանձնեն հոկտեմբերի սկզբին:

«Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի գրեթե յուրաքանչյուր գիտնական կենտրոնացած է նույն խնդրի լուծման վրա», – գրել է Ալենը,- «Սա սկսում է իրական արդյունքներ տալ»:

MediaLab.am