Ճնշումներ, կուտակումներ, քաշքշուկ եւ ավելին. ՀԱԿ արձանագրած ընտրախախտումները

Ճնշումներ, կուտակումներ, քաշքշուկ եւ ավելին. ՀԱԿ արձանագրած ընտրախախտումները
Ճնշումներ, կուտակումներ, քաշքշուկ եւ ավելին. ՀԱԿ արձանագրած ընտրախախտումները

Ժամը 11:30-ի դրությամբ Երեւանի ավագանու ընտրություններում մասնակցող ՀԱԿ-ի կողմից գրանցված ընտրախախտումներն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: 

1/8 – Առավոտյան Ավանի 1/8 ընտրական տեղամասը բացվելուց հետո, երբ բացել են չհրկիզվող պահարանը՝ քվեարկությունը սկսելու համար, պարզվել է, որ պահարանից բացակայում է տեղամասային կնիքը: Այն ի դեպ, երեկ երեկոյան հանձնաժողովի անդամները տեղադրել էին չհրկիզվող պահարանում եւ փակել են: Այժմ կազմվում է արձանագրություն:  

1/27 – Հայկ Պետրոսյանին հանձնաժողովի անդամը չի թուլատրել ստուգել ստրագրությունների մատյանում այդ պահին քվեարկող ընտրողի հասցեն: Վստահված անձը դիմել է հանձնաժողովի նախագահին՝ որպեսզի խախտման մասին գրառում կատարվի գրանցամատյանում, վերջինս հրաժարվել է: Վստահված անձի կողմից հաղորդում է բերվել ՀՔԾ՝ կատարված հանցագործության մասին: 

2/23 – Նոր Նորքի 6-րդ զանգվածի 2/23 ընտրատեղամասում ստացված քվեարթերթիկները հաշվելու արդյունքում պարզվել է, որ քվաթերթիկները պակասում են. 1900-ի փոխարեն առկա են 1800-ը: Ընտրատեղամաս ժամանած iLur.am-ի թղթակցին հանձնաժողովի նախագահ Արմեն Բաբաջանյանը («ժառանգություն» կուսակցություն) հայտնել է, որ կազմվել է համապատասխան արձանագրություն:

3/05 – Կուտակումներ, գազելներով բերում են քվեարկության: 

3/06 – Դրսից մարդիկ են մտել ու զոռով քվեակել են տալիս տեղամաս մտած ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը ոստիակնության միջոցով փորձում է ճնշում գործադրել ՀԱԿ ու ՀՅԴ վստահված անձանց վրա: 8:36 

3/06 – Ընտրատեղամասում ընտրողներից մեկը մտել է  քվեախցիկ, ընտրել ու բջջային հեռախոսով լուսանկարել է քվեաթերթիկը: «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող հանձնաժողովի անդամը նկատել է դա, Հայ ազգային կոնգրեսի ու Դաշնակցության հանձնաժողովի անդամները ԲՀԿ-ի ներկայացուցչի հետ միասին անվավեր են ճանաչել քվեաթերթիկը ու թույլ չեն տվել այն քվեատուփ նետել: Հանձնաժողովի նախագահը դեմ է եղել քվեաթերթիկն անվավեր ճանաչելուն, ոստիկաններն էլ հայտարարել են, թե հանձնաժողովի անդամները խանգարում են: Ի վերջո, քվեաթերթիկն անվավեր է ճանաչվել ու ընտրողին թույլ չեն տվել քվեարկել:

3/06 – Կոնֆլիկտ վստահված անձնաց ու հանձնաժողովի անդամների եւ կուտակված մարդկանց միջեւ, ընդհուպ մինչեւ քաշքշոց:

3/19 – Տեղամասում՝ վիճակահանությունը անելուց եւ քվեաթերթիկները կնքելուց հետո, երբ հանձնաժողովի անդամները դրանք սկսել են դնել չհրկիզվող պահարանում, հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահը վերցրել է բոլոր 3 կնիքները եւ դուրս եկել տեղամասից: Դա նկատել է հանձնաժողովի՝ Կոնգրեսական անդամը, եւ զանգահարել նախագահին: Վերջինս ասել է, թե իբր դուրս է եկել մարդ տեսնելու: Սակայն, քանի որ հանձնաժողի անդամների մոտ կասկածներ կային, որ նախագահը ապագա կեղծիքների համար է դուրս հանել երեք կնիքները, զանգահարել են թիվ 3 ԸԸՀ: Տեղամաս ժամանած ԸԸՀ անդամին՝ հանձնաժողովի անդամները ասել են, որ քանի որ կեղծիքների հետ կապված կասկածներ ունեն, ապա իրենք պահանջում են հավելյալ՝ 4-րդ ստորագրությունը դնել քվեաթերթիկների վրա, որպեսզի եթե անգամ տեղամասից կնիքներով դուրս եկած նախագահը հասցրել է օգտագործել այդ կնիքները, իրենք կարողանան տարբերել իրական քվեաթերթիկները: ԸԸՀ անդամը, սակայն, չի թույլատրել 4-րդ ստորագրությունը դնել քվեաթերթիկների վրա՝ նշելով, թե դա օրենքի խախտում է: Եւ դա այն դեպքում, երբ իրականում որեւէ օրենքի խախտում չկա 4-րդ ստորագրությունը դնելու հարցում:  

3/27 – Կուտակումներ տեղամասային կենտրոնի մոտ: 

07/05 – Կենտրոն ՀԸ լրագրողին թույլ չեն տվել մտնել տեղամաս: 

07/14 – ընտրատեղամասում 8:00-ի դրությամբ (թիվ 80 նախակրթարան) ներկա են եղել միաժամանակ 3 ՀՀԿ վստահված անձինք: 

07/14 տեղամասում` 80 նախակրթարան, ՀՀԿ երկու ներկայացուցիչներ միաժամանակ գտնվում են տեղամասում եւ հրամաններ տալիս հանձնաժողովի անդամներին: Նախագահը հրաժարվում է արձանագրել այս խախտումը: 

07/14 տեղամասում` 80 նախակրթարան, Հաղթանակ փ., ինչ-որ մեկը փորձել է դուրս հրավել կին դիտորդին, եւ ինչ-որ հարցեր պարզել վերջինիս հետ այն բանից հետո, երբ վերջինս մի քանի անգամ դիտողություններ է արել հանձնաժողովի նախագահին այն մասին, որ վստահված անձինք չեն գրանցվում գրանցամատյանում: Դիտորդը չի թողել տեղամասը եւ մնում է տեղում: 

07/15 տեղամասում` գյուղխորհրդի շենք, Հաղթանակ փ., անընդհատ ավտոբուսներով ընտրողների են տանում-բերում, հիմնականում տարեց կանաց եւ տղամարդկանց, որոնք դժվարությամբ են տեղաշարժվում: Տեղամասի ներսում կուտակումներ են, 15 ընտրողից շատ ավելի մարդ կա քվեասենյակում, տարեցներին բերողները ուղեկցում են քվեախցեր` եւ օգնում են քվեարկել: Հանձնաժողովի նախագահը կամ չի կարողանում կամ չի ուզում օրենքով սահմանված կարգն ապահովել տեղամասում:  

7/32 տեղամասում (108 դպրոց) գրանցվել է ընտրողների խմբերի փոխադրում, կուտակումներ տեղամասից դուրս, ընտրողների ուղղորդում: 

08/08 տեղամասում տեղի է ունեցել ընտրողների ուղղորդում կամ անօրինական կերպով օժանդակում:

08:39 

08/08 – Հանձնաժողովի նախագահը դիտորդին հանել է տեղամասից, պատճառաբանելով որ չի ճանաչում, իսկ անծանոթ անձինք տարածքում նախագահի հովանավորությամբ անարգել շրջում են: 

8/17 – կատարվել է զինվորական գրքույկով քվեարկություն, կազմվել է արձանագրություն: 

11SS700 կանաչ գույնի BMW մակնիշի մեքենան Աջափնյակի 16-րդ թաղամասի 2-րդ շղթայի բակում փող է բաժանում: 

88 AO 888 AUDI Q7 սև գույնի մեքենայի մեջ նստում են մարդիկ, փողը վերցնում, գնում են քվեարկության: Այս պահին այն կատարվում է 16-րդ թաղամասի 23 շենքի բակում: Բաժանողը 23 շենքի 10-րդ հարկի Արմենն է: Բաժանողներից մյուսը լիֆտի աշխատող Կարոյի կինն է: 

11/7 եւ 11/8 – 68 դպրոցի դիմաց կուտակումներ եւ ուղղորդում թաղի տղերքի կողմից: 

11/14 – «Հայտրանսշին» գործարան, Արցախի 30, կողքի բակում կուտակումներ, մարդկանց հավաքում եւ բերում են տեղամաս: ՀՀԿ-ց Դավիթ Վարդանյանը տեղամսից դուրս է գալիս եւ մարդկանց ուղղորդավորված տանում է քվեարկության: 

12/22 տեղամասում` 142 նախակրթարան, տնտեսական եւ սոցիալական իրավունքի կենտրոն ՀԿ-ի տեղական դիտորդը ներկայանում է որպես ՀՀԿ ներկայացուցիչ: Դիտորդը ձայնագրել է զրույցը: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է կազմել արձանագրություն: 

12/28 եւ 12/29 – Գազելներով ընտրողներին տանում են քվեարկոթյան: 

13/25 տեղամասում (Նոր Արեշի թիվ 69 մանկապարտեզ), հանձնաժողովի նախագահը մոռացել է բերել ծրարների վրա դրվող կնիքը, արդյունքում 36 քվեաթերթիկներ նետվել են քվեաթուփ առանց կնքելու: 

13/12 տեղամասի դիմաց ոստիկանների կուտակումներ են: (17 դպրոց, Սասունցի Դավիթ փ.,): Ոստիկաններն անարգել ելումուտ են անում ընտրական տեղամաս եւ ուղղորդում են ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը բանավոր կերպով նկատողություն է անում ոստիկաններին, սակայն հրաժարվում է արձանագրություն կազմել: 

13/30 տեղամասում` 107 դպրոց, հանձնաժողովի քարտուղարը հրաժարվում է գրանցել խախտման վերաբերյալ դիտորդի մեկնաբանությունը: 

11/36 տեղամաս այցելած մի քանի անձ քաշքշել, հարվածել են Կոնգրեսի վստահված անձ Վարդան Հարությունյանին: Ոստիկանությունը չի միջամտել:

© Medialab.am