Այսօր ժամը 12:00-ին Երեւանի Արամ Խաչատրյանի արձանին հարող տարածքում մեկնարկեց ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառագություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի քարոզարշավը: Նա կոչ է անում գնալ իր հետ դեպի նոր Հայաստան: Ընտրողների հետ հանդիպումներին զուգահեռ, «Ժառանգությունը» համացանցում տեղադրել է նաեւ նախընտրական քարոզարշավի տեսահոլովակը:
«Սա մեր հայրենքին է:
Տարիներով արդեն չի աշխատում. անգործություն, աղքատություն, արտագաղթ:
Վերադարձի ժամը եկել :
Խոսքը վերածենք գործի:
Աշխատենք դեպի նոր Հայաստան:
Միասին հնարավոր է»,-հոլովակում տեսարաններին զուգահեռ խոսում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
© Medialab.am