2022 թվականի փետրվարի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 684 զանգ․ տեղեկացնում են ԱԻՊԾ-ից։
Շաբաթվա ընթացքում հրշեջ փրկարարները կատարել են 3 ելք, բնակչությանը ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն, հրդեհաշիջման աշխատանքները կատարվել են ժամանակին ու բարձր մակարդակով: Նշված հրդեհի դեպքերից մեկը արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Մարտունու քաղաքի բնակիչը (ծնվ. 1978թ.) , իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե սյանը, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր մեկնած Մարտունու շրջանի ԱԻ բաժնի հրշեջ փրկարար մասի մարտական հաշվարկը մեկուսացրել է հրդեհը և լիամարել: Նախնական տվյալների համաձայն այրվել է Մարտունու քաղաքի բնակչին (ծնվ. 1983թ.) պատկանող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի խցիկը և դիմապակին մասնակի:
Նշված ժամանակահատվածում շարունակվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնոնումները՝ փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելքը, որոնք ցավոք արդյունք չեն տվել:
Այսպիսով զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1710 աճյուն։
Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ այս շաբաթ հայտնաբերվել և վնասազերծվել է 43 պայթուցիչ, հրթիռակասետային 14 ռումբ, 11 արկ, նռնականետի 24 և ձեռքի 2 նռնակ: Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 21, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 23 կանչ:
Փրկարարները կատարել են դռան 2 բացում, առողջական խնդիր ունեցող 11 քաղաքացու տեղափոխում, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 3 ելք: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 7 կանչերի:
ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները: