ՀՀ-ում Իրանի դեսպանատունը Կապույտ մզկիթի մասին գրառում է կատարել

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել եւ լուսանկարներ հրապարակել՝ նշելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ինչպես նաեւ Ադրբեջանում Իրանի դեսպանատների օգտահաշիվները:

«Իրանական արվեստի խորհրդանշան Կապույտ մզկիթը վերջին 3 տասնամյակում կրկին ակտիվացել է՝ որպես Հայաստանում բնակվող մուսուլմանների աղոթատեղի և զբոսաշրջային վայր։ Բարեբախտաբար, պահպանվել է նրա դարավոր պարսկերեն արձանագրությունը։ Ո՞վ կարող է կարդալ դրանք»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանում գտնվող ադրբեջանցի պատգամավորների ֆեյսբուքյան գրառումներ էին, որոնք «յուրացրել» էին Կապույտ Մզկիթը՝ նշելով, որ այն Երեւանում կանգուն մնացած միակ ադրբեջանական մզկիթն է: