Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողությունները հարձակում են Եվրոպայում խաղաղության նկատմամբ. Մակրոն

Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողությունները հարձակում են Եվրոպայում խաղաղության և կայունության նկատմամբ: Այդ մասին իր ուղերձում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է ՏԱՍՍ-ը:

Ավելին, ըստ Մակրոնի այդ ռազմական գործողությունները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը:

Ստեղծված իրավիճակում Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանի դեմ սանկցիաները անխուսափելի է համարել: Ըստ նրա, Ռուսաստանի դեմ այդ պատժամիջոցները պետք է լինեն մասշտաբային և ընդգրկեն պաշտպանական, տնտեսական և էներգետիկ ոլորտները: