Կսառեցվեն ԱՄՆ-ում ռուսական բանկերի 1 տրիլիոն դոլարի ակտիվները․ Բայդեն

Factor.am – Քիչ առաջ Սպիտակ տանն ավարտվեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը Ուկրաինայի շուրջ իրավիճակի հետ կապված։

Բայդենը հայտարարեց, որ այս պահից սկսվում են կործանարար պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, որն ակնկալում է նաև դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման արգելք։

«Մենք կսահմանափակենք Ռուսաստանի՝ դոլարով, ֆունտով և իենով բիզնես անելու հնարավորությունը

Մենք կդադարեցնեք ռուսական բանակը ֆինանսավորելու և աճեցնելու ունակությունը, կխաթարենք 21-րդ դարի բարձր տեխնոլոգիական տնտեսության մեջ մրցելու նրանց կարողությունը:

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի նկատմամբ, որոնք միասին ունեն մոտ 1 տրիլիոն դոլարի ակտիվներ:

Մենք նաև արգելափակում ենք ևս չորս խոշոր բանկ: Դա նշանակում է, որ Ամերիկայում նրանց ունեցած բոլոր ակտիվները կսառեցվեն»,-իր խոսքում մասնավորապես նշեց ԱՄՆ-ի նախագահը։