Մակրոնը հեռախոսազրույցի ժամանակ նախագահ Պուտինին փոխանցել է բանակցությունների մասին Զելենսկու խնդրանքը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փետրվարի 24-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նրան Է փոխանցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ բանակցությունների մասին խնդրանքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես անկեղծ, ուղղակի եւ արագ զրույց եմ ունեցել նախագահ Պուտինի հետ նախագահ Զելենսկու խնդրանքի շուրջ, որպեսզի նրան նախեւառաջ խնդրել ամենակարճ ժամկետում մարտերը դադարեցնելու մասին, հատկապես նրան բանակցություններ առաջարկել, նրան խնդրել նախագահ Զելենսկու հետ բանակցությունների մասին»,-ասել Է Մակրոնը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում, որը փետրվարի 25-ի գիշերը տեղի Է ունեցել ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովից հետո:

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Զելենսկուն չի հաջողվել կապվել Պուտինի հետ:

Մակրոնը նաեւ հայտարարել Է ՌԴ-ի հետ շփումների համար ուղիներ պահպանելու անհրաժեշտության մասին՝ Ուկրաինայում զինադադարի հասնելու համար: Ինչպես արդեն հաղորդվել Է, փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Ուկրաինայում մտցվել Է ռազմական դրություն եւ հայտարարվել համընդհանուր զորահավաք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: