Արմեն Գրիգորյանն ու Ղազախստանի դեսպանն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ու քաղաքական հարցերի

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 25-ին հանդիպել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմանբաև Բոլատ Բարիևիչի հետ:

Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, հանդիպման սկզբում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և Ղազախստանի միջև ինչպես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան, այնպես էլ մշակութային ու քաղաքական երկկողմ համագործակցությունը: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը շեշտել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության օրակարգի անխափան իրականացումը: 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են  նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ տնտեսական ու քաղաքական հարցերի և վերահաստատել երկկողմ պատրաստակամությունը հարաբերությունների հետագա փոխշահավետ զարգացման համար: