Արհեստական բանականությունն է գեներացրել Արշակ սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութը. «Ազատություն»

Քննչականը հրաժարվում է միջազգային փորձաքննությունները կցել գործին:

Երեք երկրների՝ Ռուսաստանի, Չեռնոգորիայի և Սերբիայի փորձագետները միակամ եզրահանգել են՝ Արշակ սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութերը ստեղծված են արհեստական բանականությամբ, պնդում է կալանավորված արքեպիսկոպոսի փաստաբանը:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Ներկայացված տեսագրություններում ցուցադրված տեսաձայնային իրադարձությունները գնահատվում են որպես կառուցված, մանիպուլացված թվային բովանդակություն», – հայտարարեց Արսեն Բաբայանը՝ այսօր ներկայացնելով միջազգային փորձաքննությունների արդյունքները:

Ըստ դրանց, Մայր Աթոռի դիվանապետին վերագրվող հայտնի ինտիմ տեսանյութերը չեն նկարահանվել տեսախցիկներով, այլ ստեղծվել են համակարգչային ծրագրով, և անձի նույնականացումը այդ տեսանյութերով անհիմն է ու տեխնիկապես անհնար:

«Նյութերը հանդիսանում են մասնագիտացված ծրագրով ստեղծված կամ մանիպուլացված արդյունքներ և խիստ բնորոշ են արհեստական բանականությունով աջակցված սինթեզին և կամ արհեստական բանականությունով աջակցված վերակառուցման, փոփոխության», – ասաց փաստաբանը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում