Այսօր Արցախում նոր մահ է գրանցվել կորոնավիրուսից․ Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Արցախում կորոնավիրուսային իրավիճակը․

«Ահա վերջին երկու շաբաթվա վիճակագրությունը՝ Արցախում ՔՈՎԻԴ-19 դեպքերի վերաբերյալ, որից ակնհայտ է աճի արագ տեմպը:

Հորդորում եմ բոլոր քաղաքացիներին պահպանել բարձր զգոնություն, կիրառել անհատական պաշտպանության միջոցներ և պատվաստվել՝ հանուն իրենց և հարազատների առողջության ու կյանքի:

Հ.Գ. Այսօր էլ նոր մահ է գրանցվել կորոնավիրուսից»:

Возможно, это изображение (текст)