Ռուսաստանն Ուկրաինայում իր կորուստների մասին առաջին անգամ թվեր է հրապարակել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը առաջին անգամ պաշտոնապես թվեր հրապարակեց Ուկրաինայի մարտական գործողություններում իր սեփական կորուստների մասին, հայտնում է «Ազատությունը»։

ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հայտնել է, որ Ուկրաինայում զոհվել է 498 ռուսաստանցի զինծառայող, 1597-ը վիրավորվել են։