Ավինյանն ավելի քան բավարար է գնահատում առողջապահական համակարգի կարողությունները

 ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանն առավել քան բավարար է գնահատում կորոնավիրուսի տարածման այս փուլում առողջապահական համակարգի կարողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ավինյանն ասաց մայիսի 14-ին Ազգային ժողովում՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

«Մեր մահճակալային ֆոնդն այս պահի դրությամբ մոտ 2000 է: Ոչ բոլոր թոքաբորբ ունեցող անձինք են, որ մահճակալային ֆոնդի կարիք ունեն: Այդ անձանց 25-30%-ը կարիք չունի ինտենսիվ բուժման: Առողջապահական համակարգի կարողությունների առումով մենք բավական վստահ ենք զգում մեզ: Մեր կարողությունները համարում ենք այս փուլում ավելի քան բավարար»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը նշեց, որ առողջապահական համակարգի ներկայիս իրավիճակը թույլ է տալիս նվազեցնել որոշ սահմանափակումներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։