Գրիբոյեդովի հուշարձանի ներկի հետքերը մաքրվել են

Գրիբոյեդովի հուշարձանի ներկի հետքերը մաքրվել են
Գրիբոյեդովի հուշարձանի ներկի հետքերը մաքրվել են

Երեկ երեկոյան Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների և կամավորների ջանքերով մաքրվել են Գրիբոյեդովի հուշարձանի ներկի հետքերը:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Հիշեցնենք, որ  Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը կարմիր ներկով երեկ ներկել էր Շահեն Հարությունյանը՝ ի պատասխան Ռուսաստանում Գարեգին Նժդեհի հուշատախտակի պղծման: