Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայողն վնասվածք է ստացել դեմքի շրջանում

Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայողն վնասվածք է ստացել դեմքի շրջանում
Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայողն վնասվածք է ստացել դեմքի շրջանում

Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայողն վնասվածք է ստացել դեմքի շրջանում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ «Զինծառայողն ստացել է դեմքի աջ այտային շրջանում առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող, քերծվածքի ձևով բեկորային վնասվածք»,- ՔԿ-ին հղում անելով՝ գրում է աղբյուրը։

Դեպքի տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարի 18-ին։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ՔԿ ԶՔԳՎ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով։