Մեկ օրվա մեջ ամբողջ Հայաստանը իմացավ աղի նախագծի մասին․ Առողջապահության փոխնախարար

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քանի որ կարծես ամբողջ ֆեյսբուկայահությունը հասցրեց արտահայտել իր կարծիքը աղի ավելցուկային օգտագործան նվազեցմանն ուղղված նախագծի մասին, մի քիչ ավելի լուրջ ամփոփենք օրը.

1. Մեր բնակչությունը պատկերացում չունի առողջության համար աղի ավելցուկային օգտագործման վտանգների մասին

2. Տարիներ շարունակ տարած իրազեկումը իր նպատակներին չի հասել

3. Մեկ օրվա մեջ ամբողջ Հայաստանը իմացավ աղի նախագծի մասին ու սկսեց հետաքրքրվել դրա պատճառների մասին

4. Պետք է ավելի ակտիվ իրազեկում տանել` օգտագործելով նոր մոտեցումներ5.Հանրային առողջապահությունը ամենադժվար ոլորտն է

5. Բայց մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»։