Facebook-ը Ռուսաստանում արգելափակվեց

2022 թվականի մարտի 4-ին որոշում է կայացվել Ռուսաստանի Դաշնությունում արգելափակել մուտքը Facebook ցանց։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Ռոսկոմնադզոր»-ը։

«2020 թվականի հոկտեմբերից ի վեր Facebook-ի կողմից ռուսական լրատվամիջոցների և տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ խտրականության 26 դեպք է գրանցվել։ Վերջին օրերին սոցիալական ցանցը սահմանափակել է մուտքը դեպի «Զվեզդա» հեռուստաալիք, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալություն, «Սպուտնիկ», «Russia Today», «Լենտա.ռու» և «Գազետա.ռու» կայքեր:

Վերոնշյալ սահմանափակումներն արգելված են թիվ 272-FZ դաշնային օրենքով՝ «Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտման մեջ ներգրավված անձանց վրա ազդելու միջոցների մասին», որն ընդունվել է խախտումները կանխելու համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։