Տեսչական մարմնի աշխատակիցները Վարդենիսում հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր են հայտնաբերել

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի աշխատակիցները հերթական ստուգայցեր են իրականացրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հանրակրթական դպրոցներ, դեղատներ, վարսավիրանոցներ, մանրամեծածախ առևտրի կենտրոններ և գրասենյակային փակ տարածքներ։

Տեսչական մարմնից հայտնում են, որ աշխատակիցների արձանագրած խախտումները վերաբերել են ախտահանման գրանցամատյանների վարման կարգին,  սահմանված ձևաչափը չկիրառելուն։ Հաստատված նորմերին չի համապատասխանել նաև ախտահանող նյութերի մակնշումը: Արձանագրել են նաև դիմակների ոչ պատշաճ կրման դեպքեր:

ԱԱՏՄ տեսուչները հանձնարարականներ են տվել առկա թերացումներն ու խախտումները վերացնելու ուղղությամբ: