Բոլոր հնարավոր զենքերով կռվեցինք ու պայքարեցինք չարաբաստիկ քովիդի դեմ, սակայն նենգ հիվանդությունը հաղթեց մեզ․ Մուրադյան

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, անդրադառնալով երգիչ Հայկոյի մահվան լուրին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բոլոր հնարավոր զենքերով կռվեցինք ու պայքարեցինք չարաբաստիկ քովիդի դեմ, սակայն նենգ հիվանդությունը հաղթեց մեզ․․ Ցավակցում եմ հարազատներին, ընկերներին և մեզ՝ տաղանդավոր Մարդ կորցրեցինք․․․»։