Կարմիր խաչը սնունդ և բժշկական օգնություն է տրամադրում Արցախում մնացած հայերին. «Ազատություն»

Կարմիր խաչը սնունդ և բժշկական օգնություն է տրամադրում Արցախում մնացած հայերին։ Կարմիր խաչից դժվարանում են ասել՝ արդյո՞ք արցխացիների տեղահանումից հետո հաշվառել են Լեռնային Ղարաբաղում մնացած հայերին։

Արցախում բնակվող հայերի վերաբերյալ ստույգ վիճակագրական տվյալներ կազմակերպությունը չունի, այս մասին «Ազատությանն» ասել է ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։ Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպությունը այս պահին ներկա է Լեռնային Ղարաբաղում, շարունակում է աշխատել։

25 մարդու կազմակերպությունը օգնել է, որպեսզի նրանք հեռախոսազանգի կամ տեսակապի օգնությամբ կապ հաստատեն Հայաստանում կամ արտերկրում գտնվող իրենց հարազատների հետ։ Նրանցից 20-ին մարդասիրական օգնություն են ցուցաբերել՝ սնունդ կամ հիգիենայի պարագաներ, նաև բժշկական օգնություն են տրամադրել։