Բույրերի հանդեպ սերը Լիլիթ Զադայանին ստիպեց հոբբին բիզնեսի վերածել․ տեսանյութ

«Երբեք պետք չէ դժվարությունների պատճառով ճանապարհից հետ կանգնել, այս գործն ինձ ապրեցնում է». բույրերի հանդեպ սերը Լիլիթ Զադայանին ստիպեց հոբբին բիզնեսի վերածել, հայտնում են Կառավարությունից։

Համավարակի ծանր օրերին շուկա մտած յուղերի և օճառների փոքրիկ բիզնեսն այսօր վերածվել է խնամքի 50-60 տեսակ միջոցների արտադրության։ Հմայիչ բուրմունք ունեցող հիրիկ ծաղկի անունը ստացած ապրանքանիշը մտադիր է հայկական կոսմետիկ միջոցների հմայքը նաև արտասահմանում տարածել։