Իջևանում ապօրինի ծառահատումների թիկունքին կանգնածները Ոստիկանության տեսադաշտում են. Տեսանյութ

Իջևանում ապօրինի ծառահատումների թիկունքին կանգնածները Ոստիկանության տեսադաշտում են. Տեսանյութ
Իջևանում ապօրինի ծառահատումների թիկունքին կանգնածները Ոստիկանության տեսադաշտում են. Տեսանյութ

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ հուլիսի 17-ին Իջևան քաղաքի դեպքերին՝ նշելով, որ որոշ մարդիկ ապօրինի հարստացել են անտառների հաշվին:

 Ըստ ոստիկանապետի՝ այն, ինչ տեղի ունեցավ Իջևանում, դիտվում է որպես անկարգություն և խուլիգանություն, որի հետևանքով իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով հարուցվել են քրեական գործեր:

«Մեր նպատակն էր հայտնաբերել և օրենքի ողջ խստությամբ նրանց քրեական պատասխանատվության ենթարկել։ Բերման ենթարկված է եղել 29 հոգի, որոնցից ձերբակալվել է 13-ը և երկու օր առաջ կալանավորվել է 10 հոգի։ Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվում են, որովհետև մենք ունենք ցանկ, որտեղ ներառված են այն մարդկանց անունները, որոնք այդ օրը խուլիգանություն են իրականացրել, մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին»,- ասաց ոստիկանապետը։ Վերջինի խոսքով՝ Ոստիկանությունն աշխատանքներ է տանում՝ պարզելու համար, թե ովքեր են կանգնած ապօրինի ծառահատումներ կատարող մարդկանց թիկունքում:

«Ոստիկանությունն ունի տեսադաշտում անձանց, նրանց նկատմամբ իրականացվում է օպերատիվ աշխատանք: Իհարկե՝ աննուներ այս պահին չեմ կարող տալ»,- ասաց Վալերի Օսիպյանը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.