Երևանում կստեղծվեն արդիական ջերմոցներ

Երեւանում ջերմատներ են կառուցվելու ու եղածներն էլ զարգանալու են, քանի որ առկա ջերմատները կառուցվել են տասնամյակներ առաջ և իրենց տեխնոլոգիայով և արդյունավետությամբ զիջում են ժամանակակից ջերմատներին:Այդ մասին այսօր հայտարարել են ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
Ծրագրի շրջանակներում Երևանի ջերմաէլեկտրակայանի հարակից տարածքում ջերմատների կառուցմամբ կապահովվի բուսաբուծական արտադրանքի շուրջօրյա արտադրություն, կհիմնվեն նոր աշխատատեղեր։

Ներդրումային ծրագրի նախապատրաստական աշխատանքը կազմակերպելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացվել է 1 մլրդ դրամ:

 

© Medialab.am