Ոստիկանությունը բերման ենթարկեց Աշոտ Բլեյանին և Վիգեն Ավետիսին

ՀՀ ոստիկանությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին բերման ենթարկեց իր աշխատավայրից՝ Հյուսիսային դպրոցի լանջից՝ խաղաղ նստելու, կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների իրավունքները պաշտպանելու համար։

Բերման են ենթարկել նաև կրթահամալիրի Քանդակի դպրոցի ղեկավար Վիգեն Ավետիսին։

Այս մասին հայտնում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կայքը։