Լևոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության փոխախարար

Լևոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության փոխախարար
Լևոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության փոխախարար

Լևոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության փոխախարար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ (2019թ. մարտի 25-ի  թիվ 299 – Ա) Լևոն Հակոբյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ։

Լևոն Հակոբյանը ծնվել է 1986 թվականի օգոստոս 30-ին, Երևանում: 2002–2008 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում: 2010-ին ավարտել է Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատուրան՝ սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում  մասնագիտությամբ: 2012–2014 թվականներին ուսանել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայում` հանրային կառավարում մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեությունը սկսել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ (2010-2013):

2013-2014 թվականներին եղել է Թիվ 5 պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Այնուհետև` 2015–2016 թվականներին կրկին աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունում, որտեղ համակարգել է մոր և մանկան առողջության պահպանման ծառայության, առողջության առաջնային օղակի աշխատանքը:

2016 թվականին նշանակվել է «Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն: Նույն տարում զորակոչվել է ՀՀ զինված ուժեր, ծառայել է մինչև 2018 թվականը:

2019 –ին կրկին աշխատել է «Տաշիր Ինվեստ Գրուպ»-ում` որպես տնօրեն:

Լևոն Հակոբյանը ութ տպագիր հոդվածի հեղինակ է: «Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջության առաջնային պահպանման բուժհաստատությունների կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման հիմնավորումը» թեմայով թեկնածուական ատենախոսության նախնական փորձաքննությունը տեղի է ունեցել ՀՀ ԱՆ ԱԱԻ գիտական խորհրդի նիստում (դեկտեմբեր 2018): Աշխատանքը երաշխավորվել է հրապարակային պաշտպանության:

Ամուսնացած է, ունի 3 դուստր»: